02 08 2024

Փաշինյանը Բերքաբեր կգնա` «փող՝ հողի դիմաց» առաջարկով. Հրապարակ

Փաշինյանը Բերքաբեր կգնա` «փող՝ հողի դիմաց» առաջարկով. Հրապարակ

«Հրապարակ»-ի տեղեկություններով մարզային այցով Տավուշում գտնվող Նիկոլ Փաշինյանը վաղը այցելելու է Բերքաբեր։ Բերքաբերում Փաշինյանի այցին ընդառաջ ստորագրահավաք են կազմակերպել։  Պահանջում են Բերքաբերի՝ թշնամու տիրապետության տակ գտնվող շուրջ 900 հա հողերի վերադարձն ապահովել։

Ըստ տեղեկությունների Փաշինյանը պատրաստվում է փոխհատուցման առաջարկ անել բերքաբերցիներին և գումարի դիմաց ստիպել՝ հրաժարվել հողային պահանջից։

«Ասում են, որ Փաշինյանի այցի նպատակն է գյուղացիներին համոզել հրաժարվել հողերից, որ այդ 900 հեկտարը մնա Ադրբեջանին։ 900 հեկտարը լճի այն կողմում է, մինչեւ այդ ասում էին, թե Կիրանցի հողերը, որ տանք , Բերքաբերինը հետ կստանանք։ Այդ տարածքում է գտնվում  գերիշխող դիրք ունեցող Փայտասարը՝ Օդնդաղը»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ